11.10.2026|
13:17
Յոթ տարի չէի եղել մերոնց գերեզմանին։ Հիմա մտել էի գերեզմանոց ու շվարած կանգնել, շուրջս էի նայում։ Գերեզմանոցն անճանաչելի էր դարձել՝ արևադարձային ջունգլիների նման աճել էր, փակել բոլոր ճանապարհները, տապանաքարերն իրար գլխի ելած, իրար հրմշտելով, խառը-խուռը, մի ոտի տեղ չկա, որ անցնես...